Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Յուլիան Բրանդտը հայտնվել է Լոնդոնի «Արսենալի» և կատալոնական «Բարսելոնայի» հետաքրքրությունների շրջանակում։ Երկու ակումբներն էլ ուշադիր հետևում են ֆուտբոլիստի շուրջ ստեղծված իրավիճակին, որն այս ամռանը կստանա ազատ գործակալի կարգավիճակ։ Այս մասին հաղորդում է Sky Sport Germany-ն։
Դորտմունդյան ակումբում անցկացրած 7 տարիներից հետո Բրանդտը նախատեսում է կարիերայի նոր քայլ կատարել՝ որպես հնարավոր տարբերակներ դիտարկելով Իսպանիան, Իտալիան և Անգլիան։
Ներկա պահին ակումբների հետ հստակ բանակցություններ չեն վարվում։ Հատկանշական է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ Բրանդտն արդեն 2 առաջարկ էր ստացել Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող թիմերից, սակայն մերժել էր դրանք, քանի որ ցանկանում էր մրցաշրջանն ավարտել «Բորուսիայի» կազմում։
Ընթացիկ մրցաշրջանում Բրանդտը բոլոր մրցաշարերում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 միլիոն եվրո։



























































