«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը որոշել է ոճային փոփոխություն անել և մորուք աճեցնել։ Այս մասին նորվեգացի ֆուտբոլիստը հայտնել է իր սոցիալական ցանցերում՝ հրապարակելով լուսանկար, որտեղ արդեն նկատելի է նոր կերպարը։
Լուսանկարն անմիջապես դարձել է քննարկումների առարկա, իսկ «Լիվերպուլի» կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլային հումորով է մոտեցել հարցին՝ գրառման մեկնաբանություններում թողնելով երկու ծիծաղող էմոջի («🤣🤣»), քանի որ նորվեգացու մորուքը բավականին դանդաղ է աճում։
Посмотреть эту публикацию в Instagram
Հավելենք, որ Հալանդի գործող պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2034 թվականի ամառ։ Transfermarkt-ը հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատում է 200 միլիոն եվրո։ Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում նա անցկացնել է 28 հանդիպում՝ դառնալով 22 գոլի և 7 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ մարտի 11-ին «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի շրջանակներում ուժերը կչափի Մադրիդի «Ռեալի» հետ։























































