Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի շրջանակում կայացավ «Արարատ-Արմենիա» — «Շիրակ» առաջին դիմակայությունը։ Շենգավիթի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում անցկացված հանդիպումն ավարտվեց երևանյան թիմի՝ 1:0 հաշվով տնային հաղթանակով։
Խաղի միակ և վճռորոշ գնդակը գրանցվեց առաջին կեսին ավելացված ժամանակում (45+1′)։ Կամո Հովհաննիսյանի կատարած արդյունավետ փոխանցումից հետո իր նորամուտը գոլով նշանավորեց տանտերերի նորեկ Ալիուն Նդուրը՝ մրցակցի դարպասը գրավելով գլխի դիպուկ հարվածով։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա արդեն Գյումրիում։



























































