Մադրիդի «Ռեալի» լեգենդար նախկին ֆուտբոլիստ և գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կիսվել է իր նախկին թիմակից, բրազիլացի լեգենդար հարձակվող Ռոնալդո Նազարիոյի մասին հիշողություններով։
«Նա իսկական ֆուտբոլային ֆենոմեն էր։ Այդպես են կարծում շատերը, ոչ միայն ես։ Նա եզակի խաղացող էր։ Ռոնալդոն օժտված էր բոլոր անհրաժեշտ որակներով և մարզումների ժամանակ անհավանական բաներ էր ցուցադրում։ Երբեմն մենք պարզապես կանգնում էինք՝ նրա գործողություններով հիանալու համար։ Նա գնդակի նկատմամբ ֆանտաստիկ վերահսկողություն ուներ», — Զիդանի խոսքերն է մեջբերում ֆրանսիական հեղինակավոր L’Équipe պարբերականը։
Հիշեցնենք, որ բրազիլացի հարձակվողն «արքայական» ակումբի գույները պաշտպանել է 2002-ից 2007 թվականներին։ Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում նա անցկացրել է 98 հանդիպում և դարձել 62 գոլի հեղինակ։























































