«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի՝ Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ պատասխան խաղից առաջ թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու բացակայության մասին։
«Մենք պետք է հաղթահարենք նրա բացակայությունը։ Ցավալի իրավիճակ էր. «Վիլյառեալի» դեմ խաղում նա ուսով բախվեց մրցակցին։ Մի շարք առանցքային ֆուտբոլիստների՝ Գավիի, Քրիստենսենի, Դե Յոնգի կորուստը շատ զգալի է, բայց թիմը լավ է հաղթահարում այս խնդիրը։ Սա հիանալի հնարավորություն է մյուսների համար՝ ի ցույց դնելու իրենց ունակությունները»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի առաջին խաղում «Ատլետիկոն» վստահ հաղթանակ է տարել 4։0 հաշվով։
Իսպանիայի գավաթի գործող հաղթողը հենց «Բարսելոնան» է։ Նախորդ խաղարկության եզրափակիչում կատալոնական ակումբը լրացուցիչ ժամանակում 3։2 հաշվով առավելության էր հասել Մադրիդի «Ռեալի» նկատմամբ։



























































