Միլանի «Ինտերը» սոցցանցերի իր պաշտոնական էջերում հրապարակում է կատարել՝ նվիրված թիմի փորձառու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։
Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն երեկ՝ փետրվարի 28-ին, միլանյան գրանդի կազմում արդյունավետ հանդիպում է անցկացրել Ա Սերիայի 27-րդ տուրի՝ «Ջենոայի» դեմ խաղում (2-0)՝ դառնալով փայլուն գոլային փոխանցման հեղինակ։
«Ներաձուրիի» մամուլի ծառայությունը հրապարակել է խաղային այն դրվագի լուսանկարը, որտեղ Մխիթարյանը կատարում է այդ գոլային փոխանցումը՝ մակագրելով այն հետևյալ կերպ.
«Նա կգտնի ձեզ, որտեղ էլ որ լինեք»,– գրված է լուսանկարին կից։
Ti troverà ovunque sarai 👀 pic.twitter.com/TnTNRGZRwq
— Inter ⭐⭐ (@Inter) February 28, 2026
Ընթացիկ մրցաշրջանում 37-ամյա հայ կիսապաշտպանը «Ինտերի» կազմում մասնակցել է 27 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Մխիթարյանի գոլային փոխանցումը՝ ստորև.



























































