Magnus Carlsen Invitational արագ շախմատի առցանց մրցաշարի 5-րդ տուրում աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը 4 պարտիայի արդյունքում պարտվել է հոլանդացի Անիշ Գիրիին՝ 1,5։2,5 հաշվով։
Ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը 2,5։1,5 հաշվով հաղթել է իրանցի Ալիռեզա Ֆիրուջային։
Մագնուս Կարլսենը 11 միավորով միանձնյա առաջատարն է։ Երկրորդ տեղում է ամերիկացի Հիկարու Նակամուրան՝ 10 միավոր։