Մադրիդի «Ռեալը» 2026 թվականի աշխարհի առաջնությանն ընդառաջ ուշադրությամբ հետևում և գնահատում է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրիի մարզավիճակը: Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում հայտնել է լրագրող Ռամոն Ալվարես դե Մոնը։
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ 29-ամյա իսպանացի ֆուտբոլիստի ենթադրյալ տրանսֆերային արժեքն այս պահին կազմում է մոտ 50 մլն եվրո։
Ռոդրին «քաղաքայինների» կազմում հանդես է գալիս 2019 թվականի ամառվանից։ Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է ընդհանուր առմամբ 22 հանդիպման՝ դառնալով ընդամենը մեկ գոլի հեղինակ։
Նրա գործող պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Նշենք, որ ըստ Transfermarkt հեղինակավոր պորտալի՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատվում է 75 մլն եվրո։


























































