Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունն ակումբի պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել պաշտպան Ռաուլ Ասենսիոյի առողջական վիճակի վերաբերյալ։
Իսպանացին վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի՝ «Բենֆիկայի» դեմ խաղում (2:1)։
«Մեր ֆուտբոլիստ Ռաուլ Ասենսիոյի բուժզննման արդյունքում ախտորոշվել է պարանոցային մկանների ձգվածություն: Նրա ապաքինման ընթացքը կգտնվի վերահսկողության տակ»,- նշված է «Արքայական ակումբի» հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ հանդիպման 77-րդ րոպեին Ասենսիոն մրցակցի կիսադաշտում օդային պայքարի ժամանակ բախվել էր իր թիմակից Էդուարդո Կամավինգային։
Պաշտպանը չէր կարողացել ինքնուրույն ոտքի կանգնել և խաղադաշտը լքել էր պատգարակով։




























































