40-ամյա խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, որը ներկայումս հանդես է գալիս «Միլանում», կարող է փոխել ակումբն ընթացիկ մրցաշրջանի ավարտին, հաղորդում է Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ փորձառու կիսապաշտպանը կարող է վերադառնալ հայրենիք՝ պայմանագիր կնքելով Զագրեբի «Դինամոյի» հետ: Իրենց հերթին, «ռոսոներիները» ցանկանում են պահպանել իրենց աստղային խաղացողին հաջորդ մրցաշրջանի համար:
Մոդրիչն այս մրցաշրջանում իտալական թիմի կազմում անցկացրել է 28 խաղ, խփել է 2 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։ Խորվաթը Զագրեբի «Դինամոյում» խաղացել է 2002-2008 թվականներին։



























































