Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում «Բարսելոնան» արագորեն առաջ անցավ հաշվի մեջ «Լևանտեի» դեմ մրցավեճում. արդեն 4-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Մարկ Բերնալը։
Կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը մեկնաբանել է երիտասարդ ֆուտբոլիստի հաջողությունը՝ բարձր գնահատելով նրա ներուժը։
«Բերնալն ապագայի խաղացող է։ Ես մեծ հույսեր եմ կապում նրա հետ. նրան պայծառ ապագա է սպասվում»,- գերմանացի մասնագետի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ այս հաղթանակի շնորհիվ կատալոնացիները վերադարձրին առաջատարի դիրքը Լա լիգայի մրցաշարային աղյուսակում։ Իսպանիայի առաջնության հաջորդ տուրում «Բարսելոնան» փետրվարի 28-ին սեփական հարկի տակ կընդունի «Վիլյառեալին»։


























































