«Վանը» պաշտոնապես հայտարարել, որ թիմի կազմը համալրել է հայ կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը։
30-ամյա ֆուտբոլիստը կարիերայի ընթացքում հանդես է եկել մի շարք հայկական և արտասահմանյան ակումբներում՝ հայկական «Բանանցում», «Փյունիկում», «Ալաշկերտում», «Արարատ-Արմենիայում», «Նոայում», «Գանձասարում», ռուսական «Խիմկիում», ինչպես նաև ղազախական «Տոբոլում», «Շախտյորում» (Կարագանդա), «Ակժայիկում» և «Մակտաարալում»։
Ավետիսյանը նաև ներկայացրել է Հայաստանի ազգային հավաքականը։
Այս մրցաշրջանում նա անցկացրել է 12 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և նույնքնա գոլային փոխանցման հեղինակ։




























































