Մադրիդի «Ռեալի» բրազիլացի եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորը պատմել է «Լիվերպուլի» և Հունգարիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլայիի հետ իր ընկերական հարաբերությունների մասին։
«Ունե՞մ արդյոք ֆուտբոլային ընկերներ «Ռեալից» դուրս։ Ես շատ եմ շփվում Դոմինիկ Սոբոսլայիի հետ, նրան ճանաչում եմ դեռ վաղ տարիքից», — Վինիսիուսի խոսքերն է մեջբերում Madrid Zone-ը։
Վինիսիուսը «արքայական» ակումբի գույները պաշտպանում է 2018 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացին ակումբային մակարդակով մասնակցել է 34 հանդիպման՝ դառնալով 10 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
Ինչ վերաբերում է Սոբոսլայիին, ապա հունգարացի կիսապաշտպանը «Լիվերպուլին» միացել է 2023 թվականին։ Մինչ Անգլիա տեղափոխվելը նա հանդես է եկել գերմանական «Լայպցիգում», ինչպես նաև ավստրիական «Զալցբուրգում» և «Լիֆերինգում»:
























































