Դորտմունդի «Բորուսիայի» 28-ամյա եզրային պաշտպան Յուլիան Ռյուերսոնը կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում։ Այս մասին հայտնում է գերմանական հեղինակավոր Bild պարբերականը։
Ըստ աղբյուրի՝ նորվեգացի ֆուտբոլիստի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնան»։ Սպասվում է, որ «կապտանռնագույնները» պաշտպանին ձեռք բերելու փորձ կկատարեն առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Հաղորդվում է, որ դորտմունդյան ակումբը դեմ չի լինի բաժանվել ֆուտբոլիստից, եթե նրա տեղափոխության դիմաց ստանա ֆինանսապես շահավետ առաջարկ։
Գերմանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Ռյուերսոնը մասնակցել է 20 հանդիպման՝ աչքի ընկնելով տպավորիչ արդյունավետությամբ․ նրա ակտիվում կա 11 գոլային փոխանցում։ «Մեղուների» հետ սկանդինավցի պաշտպանի գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։
Transfermarkt-ը 28-ամյա աջ պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։



























































