Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան մեկնաբանել է թիմի աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի խաղը Լա Լիգայի 24-րդ տուրի «Ռեալ Սոսյեդադի» դեմ կայացած հանդիպումից հետո (4:1), որտեղ անգլիացին դարձել էր գոլային փոխանցման հեղինակ։
«Չեմ ասի, թե Տրենտն ինձ զարմացրեց, սակայն նա խելացի տղա է, ով հիանալի հասկանում է խաղն ու արագ ընկալում է այն, ինչ իրենից պահանջում են։ Ալեքսանդր-Առնոլդը տիպիկ եզրային պաշտպան չէ, որը միշտ գործում է եզրում․ նա կարող է դիրքավորվել նաև կենտրոնում։
Մենք բախտավոր ենք, որ թիմում նման ֆուտբոլիստ ունենք։ Հաշվի առնելով Գոնսալոյի [Գարսիա] ներկայությունը տուգանային հրապարակում՝ Տրենտը կարողանում է եզրից փոխանցումների տարբերակներ գտնել։ Նա հիանալի խաղացող է, և դա ինձ համար նորություն չէ։ Ուրախ եմ, որ նա շարունակում է խաղաժամանակ ստանալ, գտնել իր ռիթմն ու վերադառնալ իր լավագույն մարզավիճակին»,- Արբելոայի խոսքերն է մեջբերում AS-ը։


























































