Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 22-րդ տուրում «Ալ-Նասրը» հյուրընկալվելիս մրցեց «Ալ-Ֆատեհի» հետ։ Էլ-Հուֆուֆ քաղաքի համանուն մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2։0 հաշվով։
Հաշիվը բացվեց արդեն 18-րդ րոպեին. աչքի ընկավ Կրիշտիանու Ռոնալդուն։ Երկրորդ խաղակեսում՝ 78-րդ րոպեին, «Ալ-Նասրի» հարձակվող Այման Յահյան կրկնապատկեց իր թիմի առավելությունը՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը։
Նշենք, որ սա պորտուգալացի աստղի առաջին հանդիպումն էր սաուդյան ակումբի խաղերը բոյկոտելուց հետո։ Այս գոլը դարձավ Ռոնալդուի կարիերայի 962-րդ գնդակը։
Այս հաղթանակից հետո «Ալ-Նասրը» 21 խաղում վաստակած 52 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ ընդամենը մեկ միավորով զիջելով առաջատար «Ալ-Հիլալին» (53 միավոր)։ «Ալ-Ֆատեհը» 24 միավորով 10-րդ տեղում է։



























































