Ֆրանսիական ՊՍԺ-ն մտադիր է ձեռք բերել «Միլանի» պաշտպան Տեո Էրնանդեսին: Այս մասին տեղեկացնում է Football-Italia.net-ը:
Աղբյուրի համաձայն, ֆուտբոլիստի տարնսֆերից իտալական ակումբի ղեկավարությունը ցանկանում է ստանալ 60 միլիոն եվրո: Այս մասին միլանայն ակումբը տեղեկացրել է նաև ֆրանսիական ակումբի ղեկավարությանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բացի ՊՍԺ-ից, 22-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Սիթին»: