Արգենտինական «Նյուելս Օլդ Բոյզ» ակումբը ծրագրում է ապագայում թիմ վերադարձնել աշխարհի չեմպիոն Լիոնել Մեսսիին։ Այս մասին հայտնել է ակումբի փոխնախագահ Խուան Մանուել Մեդինան։
Ըստ ֆունկցիոների՝ նախագծի իրականացմանը ներգրավված են նաև երկրի իշխանությունները, որոնք օգնում են ստեղծել անհրաժեշտ պայմաններ՝ Մեսսիի հնարավոր տեղափոխության համար։
«Մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ Մեսսին «Նյուելս Օլդ Բոյզի» կազմում հանդես գա 2027 թվականի առաջին կեսին, թեև առայժմ դա միայն գաղափար է։ Սա նախագիծ է, որը դուրս է գալիս մեկ ակումբի շրջանակներից․ սա նախագիծ է Ռոսարիո քաղաքի, նահանգի և ամբողջ արգենտինական ֆուտբոլի համար»,- Մեդինայի խոսքերն է մեջբերում TN-ը։
Նշվում է, որ արգենտինացու շրջապատի հետ արդեն իսկ բանակցություններ վարվել են, սակայն վերջնական որոշում դեռևս կայացված չէ։
Հիշեցնենք, որ Լիոնել Մեսսին «Նյուելս Օլդ Բոյզի» սան է, որի ակադեմիայում մարզվել է 1994-ից 2000 թվականներին։ 2023 թվականից «Ոսկե գնդակի» ութակի դափնեկիրը պաշտպանում է «Ինտեր Մայամիի» գույները։



























































