«Բարսելոնան» պաշտոնապես հայտարարել է կազմի համալրման մասին: Կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ թիմին է միացել Եգիպտոսը ներկայացնող «Ալ-Ահլիի» հարձակվող Համզա Աբդելքարիմը:
«Կապտանռնագույնները» 18-ամյա ֆուտբոլիստին ձեռք են բերել վարձակալական հիմունքներով: Կողմերի միջև կնքված համաձայնագրում ներառված է նաև տրանսֆերի հետագա գնման հնարավորություն: Նախատեսվում է, որ Աբդելքարիմը 2025/26 մրցաշրջանի երկրորդ հատվածը կանցկացնի «Բարսելոնայի» երկրորդ թիմի կազմում:

Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» հիմնական թիմը շարունակում է վստահ ելույթները ներքին առաջնությունում: Շաբաթ երեկոյան կայացած խաղում կատալոնացիները 3-1 հաշվով առավելության են հասել «Էլչեի» նկատմամբ և շարունակում են գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը:
Թիմի հաջորդ հանդիպումը նախատեսված է երեքշաբթի՝ փետրվարի 3-ին: Իսպանիայի գավաթի խաղարկության շրջանակում «Բարսելոնան» ուժերը կչափի «Ալբասետեի» հետ:
























































