Իսպանիայի առաջնության 2025/26 մրցաշրջանի 21-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս «Լա Սերամիկայում» երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Վիլյառեալի» դարպասը (2-0)։
«Սերուցքայինների» կազմում հաղթական դուբլ գրանցեց թիմի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն՝ համապատասխանաբար 47-րդ և 90+4-րդ րոպեներին։
Այսպիսով, մադրիդյան գրանդը այս հաղթանակից հետո միավորների քանակը հասցրեց 51-ի՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը։ «Վիլյառեալը» 41 միավորով շարունակում է մնալ 4-րդը։
Լա լիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․

























































