«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան չի մեկնել Սան Սեբաստիան և բաց կթողնի Լա լիգայի 20-րդ տուրի՝ «Ռեալ Սոսյեդադի» դեմ կայանալիք արտագնա հանդիպումը։
Կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ֆուտբոլիստը վնասվածք (սալջարդ) է ստացել։ «Բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ հաստատել էր, որ բրազիլացին ցավեր ունի, ինչի պատճառով նաև բաց էր թողել թիմի մարզումը։
Գերմանացի մասնագետը հանդիպման համար հայտավորել է 21 ֆուտբոլիստի։ Կազմ է վերադարձել Ֆրենկի դե Յոնգը, որը որակազրկման պատճառով բաց էր թողել Իսպանիայի գավաթի հանդիպումը։
«Բարսելոնայի» ամբողջական հայտացուցակը.
Տեր Շտեգեն, Կանսելու, Բալդե, Արաուխո, Կուբարսի, Ֆեռան, Պեդրի, Լևանդովսկի, Յամալ, Ժոան Գարսիա, Ռեշֆորդ, Ֆերմին, Կասադո, Ժերար Մարտին, Ռունի, Օլմո, Ֆ. դե Յոնգ, Բեռնալ, Կունդե, Էրիկ, Շչենսնի
Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա Ռաֆինյան բոլոր մրցաշարերում անցկացրել է 18 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Բարսելոնան» 49 միավորով միանձնյա առաջատարն է, իսկ «Ռեալ Սոսյեդադը» 21 միավորով զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը։




























































