Իտալական Ա Սերիայի 21-րդ տուրի շրջանակում «Ինտերը» հյուրընկալվելիս նվազագույն՝ 1:0 հաշվով առավելության հասավ «Ուդինեզեի» նկատմամբ։
Հանդիպման միակ և հաղթական գոլը 20-րդ րոպեին հեղինակեց միլանյան ակումբի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։
«Ինտերի» կազմում հանդիպմանը մեկնարկային րոպեներից մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը, ով փոխարինվեց խաղի 77-րդ րոպեին։
Այս հաղթանակից հետո «Ներաձուրիները», վաստակած 49 միավորով, շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։
«Ինտերը» 6 միավորով գերազանցում է երկրորդ տեղում ընթացող «Միլանին», սակայն վերջինս մեկ խաղ պակաս է անցկացրել։ «Ուդինեզեն» 26 միավորով եզրափակում է լավագույն տասնյակը։
Տեսանյութը` ԱՅՍՏԵՂ
Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակն այս պահին



























































