«Բարսելոնայի» կիսապաշտպան Մարկ Կասադոն կրկին հայտնվել է Մադրիդի «Ատլետիկոյի» ուշադրության կենտրոնում։
Կիսապաշտպանի հնարավոր տեղափոխության մասին խոսակցություններ շրջանառվում էին դեռևս անցած ամռանը, սակայն այն ժամանակ գործը կոնկրետ բանակցությունների չէր հասել։ Ըստ Marca-ի տեղեկությունների՝ այժմ 22-ամյա ֆուտբոլիստը լրջորեն մտածում է ակումբային գրանցումը փոխելու մասին, ինչն էլ դրդել է մադրիդցիներին դիտարկել նրա ձեռքբերման հնարավորությունը։
«Ատլետիկոյի» համար տրանսֆերային առաջնային նպատակը շարունակում է մնալ «Վուլվերհեմփթոնի» կիսապաշտպան Ժոաու Գոմեշը։ Սակայն, եթե մայրաքաղաքային ակումբին չհաջողվի իրականացնել բրազիլացու տեղափոխությունը, նրանք մեծ հավանականությամբ կկենտրոնանան Կասադոյի թեկնածության վրա։
Transfermarkt-ը կատալոնական ակումբի հենակետայինի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։



























































