Այսօր՝ հունվարի 16-ին, կայացավ ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի 2025/2026 մրցաշրջանի անցումային հանդիպումների վիճակահանությունը։
Ընդհանուր փուլի լավագույն 8 թիմերն ուղիղ նվաճել են 1/8 եզրափակիչի ուղեգիր։ 9-ից 24-րդ տեղերը զբաղեցրած թիմերը կանցկացնեն անցումային հանդիպումներ՝ լավագույն ութնյակին միանալու իրավունքի համար։
Առաջին հանդիպումները կկայանան 2026 թվականի փետրվարի 19-ին, իսկ պատասխան խաղերը՝ փետրվարի 26-ին։
Վիճակահանության արդյունքները.
- «ԿուՊՍ» — «Լեխ»
- «Զրինսկի» — «Քրիստալ Փելաս»
- «Շկենդիա» — «Սամսունսփոր»
- «Սիգմա» — «Լոզան»
- «Նոա» — «ԱԶ Ալկմար»
- «Յագելոնիա» — «Ֆիորենտինա»
- «Դրիտա» — «Ցելյե»
- «Օմոնիա» — «Ռիեկա»
Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի գործող գավաթակիրը լոնդոնյան «Չելսին» է։



























































