Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի 17-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» «Սիգնալ Իդունա Պարկում» երեք անպատասխան գնդակ ուղարկեց Բրեմենի «Վերդերի» դարպասը (3-0):
Դորտմունդցիների կազմում գոլերով աչքի ընկան Նիկո Շլոտերբեկը, Մարսել Զաբիցերը և Սերու Գիրասին՝ համապատասխանաբար 11-րդ, 75-րդ և 83-րդ րոպեներին։
Այսպիսով, Նիկո Կովաչի գլխավորած թիմը այս հաղթանակից հետո վաստակած միավորների քանակը հասցրեց 36-ի՝ ամրապնդվելով 2-րդ հորիզոնականում։ «Վերդերը» 17 միավորով 15-րդն է։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































