Իտալացի հայտնի հարձակվող Մարիո Բալոտելին կարիերայի նոր էջ է բացում Մերձավոր Արևելքում։ 35-ամյա ֆուտբոլիստը համալրել է Դուբայը ներկայացնող «Ալ-Իտտիֆակ» ակումբի շարքերը, որը հանդես է գալիս Արաբական Միացյալ Էմիրությունների երկրորդ դիվիզիոնում։
Ակումբի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ կողմերի միջև կնքվել է երկարաժամկետ աշխատանքային համաձայնագիր՝ նախատեսված 2,5 տարվա համար։
Եվրոպական գրանդներում՝ «Միլանում», «Ինտերում», «Մանչեսթեր Սիթիում» և «Լիվերպուլում» իր ելույթներով հայտնի ֆուտբոլիստին բարդ առաքելություն է սպասվում։ Նրա նոր թիմը ձախողել է ընթացիկ մրցաշրջանի մեկնարկը․ անցկացրած 12 հանդիպումներից հետո «Ալ-Իտտիֆակը» վաստակել է ընդամենը 6 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի նախավերջին՝ 15-րդ հորիզոնականը։




























































