Football-italia-ն հայտնում է, որ Լեհաստանի իշխանությունները հավանություն են տվել ֆուտբոլի ազգային առաջնության վերսկսմանը:
Համապատասխան հայտարարությամբ այսօր հանդես եկավ Լեհաստանի վարչապետը, ով ասաց, որ առաջնությունը պետք է վերսկսվի մինչև մայիսի վերջ: Բոլոր հանդիպումները կանցկացվեն փակ դռների ետևում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՊԼ-ում ներկայումս մշակվում է մրցաշրջանը վերսկսելու ծրագիրը։ Նախատեսված է մնացած հանդիպումները անցկացնել միայն մի քանի մարզադաշտերում, որտեղ հանդիսատեսների համար մուտքը արգելված կլինի:
Պրեմիեր լիգայի ղեկավարությունը ակնկալում է խաղերն անցկացնել սահմանափակ թվով մարզադաշտերում`համաճարակի տարածման ռիսկերը նվազագույնի հասցնելու համար

























































