«ԱԶ Ալկմարի» գործադիր տնօրեն Ռոբերտ Էյնհորնը խոսել է Նիդերլանդների Արքայական ֆուտբոլային միության՝ մրցաշրջանը ժամանակից շուտ ավարտելու որոշման մասին:
«Մի քանի շաբաթ մենք փորձեցինք այս ֆոնին զարգացնել մի քանի սցենար ՝ կանխելու այն իրավիճակը, որում հիմա գտնվում ենք: Մեր առաջարկներին չեն պատասխանել:
Մենք միշտ հավատարիմ ենք եղել համաձայնեցված ուղուն և համաձայն չենք եվրոպական մրցույթներին թույլտվությունների բաշխման հետ: Մենք հիասթափված ենք այս որոշումից», — մեջբերում է Էյնհորնին ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ չեմպիոնության համար «Ալկմարը» պայքարում էր «Այաքսի» հետ, երկու թիմերն էլ վաստակել էին 56 միավոր: Բայց քանի որ «Այաքսը» ավելի բարձ էր խփած և բաց թողնված գոլերի տարբերության պատճառով, ամստերդամյան ակումբը կխաղա Չեմպիոնների լիգայի որակավորման վերջին փուլում, իսկ «Ալկմարը» կսկսի իր վերելքը երկրորդից: