«Բարսելոնայի» մամուլի ծառայությունը հայտարարել է, որ «Կամպ Նոու» մարզադաշտի վերաբացումից հետո առաջին հանդիպման խորհրդանշական հարվածի ժամանակ անակնկալ է սպասվում։
Կատալոնական ակումբը նոյեմբերի 22-ին կհյուրընկալի Բիլբաոյի «Ատլետիկին»։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 19:15-ին:
«Խորհրդանշական հարվածը յուրահատուկ է լինելու, սակայն մենք այն գաղտնի կպահենք՝ որպես անակնկալ»,- ասվում է «կապտանռնագույնների»՝ X սոցիալական ցանցի պաշտոնական էջում։
Հիշեցնենք, որ հունիսի վերջին «Բարսելոնան» պաշտոնապես հայտարարել էր, որ հարազատ մարզադաշտ կվերադառնա 2025 թվականի օգոստոսի 10-ին։ «Կամպ Նոուն» վերակառուցման նպատակով փակվել էր 2023 թվականի ամռանը։ Ընթացիկ մրցաշրջանի սկզբում կատալոնական ակումբը տնային հանդիպումներն անցկացնում էր «Օլիմպիկ Լյուիս Կոմպանիս» մարզադաշտում, քանի որ դեռևս չէր ստացել հիմնական մարզադաշտի շահագործման լիցենզիան։


























































