Որոշվել են խմբերի կազմերը Օլիմպիական հոկեյի մրցաշարում, որը տեղի կունենա 2022 թվականին՝ Պեկին:
A խմբում հանդես կգան Կանադայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի և Չինաստանի հավաքականները։
Ռուսաստանի հավաքականը Չեխիայի և Շվեյցարիայի հավաքականների հետ միասին ընդգրկված է B խմբում: Մեկ այլ մրցակից հայտնի կդառնա որակավորումից հետո:
C խմբում հանդես կգան Ֆինլանդիան, Շվեդիան և որակավորման փուլը անցած երկու թիմերը:
Այսպիսով, 2022թ․ ձմեռային Օլիմպիական խաղերին կմասնակցեն 12 հավաքական, որոնցից երեքը դեռ պետք է հաղթահարեն որակավորման փուլը։