Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Հայաստանի ազգային հավաքականն Աշխարհի 2026թ․ առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի վերջին՝ 6-րդ տուրում Պորտուի «Դրագաու» մարզադաշտում ուժերը կչափի Պորտուգալիայի ընտրանու հետ։
Խաղից առաջ մրցակցի ավագ, հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գրառում է կատարել սոցիալական ցանցերում։
«Առա՛ջ, թի՛մ։ Միասի՛ն ենք այսօր և միշտ՝ հանուն Պորտուգալիայի և մեր դրոշի»
Նշենք, որ Ռոնալդուն բաց է թողնելու առաջիկա հանդիպումը նախորդ խաղում կարմիր քարտ ստանալու պատճառով։
Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 18։00-ին է։
Força equipa! Todos juntos hoje e sempre! Por Portugal e pela nossa bandeira! pic.twitter.com/DKQk7pUGCR
— Cristiano Ronaldo (@Cristiano) November 16, 2025
























































