«Լիվերպուլի» գերմանացի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի անունը շարունակում է պարբերաբար շրջանառվել միջազգային սպորտային ԶԼՄ-ներում։
Defensa Central-ի տեղեկություններով՝ եթե Առնե Սլոթը չկարողանա գտնել Վիրցին օգտագործելու լավագույն տարբերակը, «Ռեալը» կփորձի գնել գերմանացու տրանսֆերը համեմատաբար ավելի ցածր գնով։
Այնուամենայնիվ, աղբյուրը պնդում է, որ «սերուցքայինները» Վիրցի համար պատրաստ են վճարել ոչ ավելի, քան 75 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա խաղացողը մերսիսայդցիների կազմում մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով 3 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» այս տարվա ամռանը աստղային գերմանացու համար Լևերկուզենի «Բայերին» վճարել էր 125 միլիոն եվրո։



























































