Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականը պաշտոնապես ապահովել է իր տեղը 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության (ԱԱ-2026) եզրափակիչ փուլում՝ համալրելով արդեն որակավորված թիմերի ցուցակը։
Հինգերորդ տուրում D խմբի շրջանակում ֆրանսիացիները 4:0 հաշվով վստահ հաղթեցին Ուկրաինային։ Այս հաղթանակով թիմը վաստակեց 13 միավոր և ժամանակից շուտ գրավեց խմբի առաջին տեղը։ Մեկ տուր առաջ Ֆրանսիան անհասանելի է դարձել Իսլանդիայի և Ուկրաինայի համար (երկուսն էլ՝ 7 միավոր)։ Խմբի վերջին տեղում է Ադրբեջանի հավաքականը՝ 1 միավորով։
Այսպիսով, արդեն հայտնի են ԱԱ-2026-ի 48 մասնակիցներից 29-ը։
Կազմակերպիչ երկրներ (Ավտոմատ):
- ԱՄՆ, Կանադա, Մեքսիկա
Եվրոպա (Որակավորված):
Ֆրանսիա, Անգլիա
Ասիա (Որակավորված):
- Ճապոնիա, Նոր Զելանդիա, Իրան, Ուզբեկստան, Հարավային Կորեա, Հորդանան, Ավստրալիա, Կատար, Սաուդյան Արաբիա
Հարավային Ամերիկա (Որակավորված):
- Արգենտինա, Բրազիլիա, Էկվադոր, Ուրուգվայ, Կոլումբիա, Պարագվայ
Աֆրիկա (Որակավորված):
- Մարոկկո, Թունիս, Եգիպտոս, Ալժիր, Գանա, Կաբո-Վերդե, ՀԱՀ, Սենեգալ, Կոտ դ’Իվուար

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը գոհունակություն և հպարտություն է հայտնել իր թիմի վաղաժամ որակավորման կապակցությամբ։
«Ժամանակն է վայելելու։ Մեր նպատակը աշխարհի առաջնության ուղեգիրն էր, և մենք դա արեցինք՝ օգտվելով առաջին իսկ իրական հնարավորությունից։ Մենք հպարտ ենք մեզանով»։
Մարզիչը նաև առանձնահատուկ կարևորել է թիմի ավագ Կիլիան Մբապեի դերը.
«Ֆրանսիայի հավաքականը միշտ ուժեղ է, երբ Մբապեն մեր կազմում է։ Կիլիան հեշտացնում է մեր խնդիրների կատարումը։ Քանի որ նա ստացավ ավագի թևկապը, հրաշալի է իր աշխատանքը կատարում։ Նա ոչ միայն հիանալի խաղացող է, այլ նաև կարողանում է միավորել թիմին։ Շատ է լսել և սովորել՝ դառնալով լիարժեք առաջատար»,- Դեշամի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Նշենք, որ առաջին անգամ ԱԱ-ին կմասնակցի 48 թիմ։
























































