Հայաստանի չեմպիոն «Նոան» բանակցություններ է վարել ռուսական «Պարի Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Վալերի Ծառուկյանի տրանսֆերի շուրջ։ Այս մասին հաղորդում է РБ Спорт-ը։
23-ամյա ֆուտբոլիստը, սակայն, հրաժարվել է հայրենադարձությունից և որոշում կայացրել շարունակել ելույթները Ռուսաստանի Պրեմիեր լիգայում։
Նրա ծառայություններով հետաքրքրված են «Օրենբուրգն» ու «Սոչին»։
Այս մրցաշրջանում Ծառուկյանը մասնակցել է «Պարի ՆՆ»-ի 5 հանդիպման։ Նրա պայմանագիրը ակումբի հետ գործում է մինչև 2027 թ. հունիսի 30-ը։



























































