«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտնել է, որ ցանկանում է վերակառուցված «Կամպ Նոու» մարզադաշտում կազմակերպել հանդիպում՝ նվիրված Լիոնել Մեսսիին։
Նոյեմբերի 7-ին «Բարսելոնայի» ֆուտբոլիստները բաց մարզում են անցկացրել նորացված մարզադաշտում։
«Մեսսիին մեծարելը հիանալի ձև կլինի՝ վերաբացելու «Կամպ Նոուն»։ Տրիբունաները լի կլինեն։ Շատ կցանկանայի կազմակերպել խաղ՝ նվիրված Լեոյին», — ասել է Լապորտան։
Նշենք, որ «Կամպ Նոուն» վերակառուցվում էր 2023 թվականից, իսկ Marca-ի տեղեկությամբ՝ բաց մարզմանը ներկա է եղել 21 795 երկրպագու։
























































