«Ալ-Նասրի» հարձակվող և ավագ Կրիշտիանու Ռոնալդուն կիսվել է իր տպավորություններով Սաուդյան Պրո-լիգայի 6-րդ տուրի «Ալ-Հազմի» դեմ խաղում (2:0) տարած հաղթանակից հետո, որում 40-ամյա ֆուտբոլիստը խփել է կարիերայի իր 950-րդ գոլը:
«Ուրախ եմ, որ օգնեցի թիմին հաղթել և խփեցի 950-րդ գոլը։ Միշտ ավելին եմ ուզում»,- գրել է պորտուգալացին իր X սոցիալական ցանցի էջում։
Ռոնալդուն 808 գոլ է խփել ակումբային մակարդակում և 142 գնդակ՝ ազգային հավաքականի կազմում։
Պրո-լիգայի այս մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է վեց հանդիպման, որոնցում խփել է վեց գոլ։ Մեկ անգամ Ռոնալդուն գրավել է մրցակցի դարպասը 11-մետրանոցից։ Խաղացողի գործող աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։



























































