ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/2026թթ․ մրցաշրջանի լիգայի փուլի 2-րդ տուրում Հայաստանի չեմպիոն «Նոան» Ռումինիայում մրցեց «Ունիվերսիտատյա Կրայովայի» հետ։
Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1: Հանդիպման հաշիվը բացվեց 38-րդ րոպեին։ Տանտերերի կազմում Անզոր Մեքվաբիշվիլիի փոխանցումից հետո դարպասը գրավեց Մանդեյ Էթիմը։ «Նոան» պատասխան գնդակը խփեց 73-րդ րոպեին։ Գլխի հարվածով աչքի ընկավ Նարդին Մուլահուսեյնովիչը։
Նշենք, որ երկրորդ խաղակեսի մեկնարկը մի փոքր հետաձգվեց, քանի որ խափանվել էր մարզադաշտի լուսավորության համակարգի մի մասը։
Այսպիսով, «Նոան» 4 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականը։

Կոնֆերենցիաների լիգայի 3-րդ տուրում «Նոայի» մրցակիցը կլինի չեխական «Սիգմա Օլոմոուցը»։ Հանդիպումը կկայանա նոյեմբերի 6-ին, Երևանի ժամանակով 21։45-ին։
Universitatea Craiova 1-0 Noah — Monday Etim 38′
byu/4gjdtokurwa insoccer
Universitatea Craiova 1-[1] Noah — Nardin Mulahusejnović 73′
byu/4gjdtokurwa insoccer
Ֆուտբոլիստների գնահատականներն ըստ Sofascore-ի՝
Կոնֆերենցիաների լիգայի մրցաշարային աղյուսակն այս պահին




























































