Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Էնդրիկը նախատեսում է հունվարին լքել «արքայական» ակումբը։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ռոմանոյի հաղորդմամբ՝ 19-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է ավելի շատ խաղաժամանակ ստանալ՝ Բրազիլիայի ազգային հավաքականի 2026 թվականի աշխարհի առաջնության հայտացուցակում ընդգրկվելու համար։
Մադրիդյան գրանդը պատրաստ է վարձավճարով բաց թողնել խաղացողին ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Էնդրիկը ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» կազմում դեռևս ոչ մի խաղ չի անցկացրել։ Նախորդ մրցաշրջաններում հարձակվողը մասնակցել է 37 խաղի բոլոր մրցաշարերում՝ խփելով 7 գոլ։

























































