Հայաստանի ազգային հավաքականի և Երևանի «Նոայի» պաշտպան Սերգեյ Մուրադյանը «Match TV»-ին տված հարցազրույցում նշել է, որ ազգային թիմում իր խաղընկեր Էդուարդ Սպերցյանի համար դժվար կլինի անմիջապես «Կրասնոդարից» տեղափոխվել Պրեմիեր լիգա։
— Էդուարդ Սպերցյանին հաճախ համեմատում են Հենրիխ Մխիթարյանի հետ։ Որո՞նք են Էդոյի հիմնական որակները։
«Հարված, փոխանցում, դաշտը տեսնելու կարողություն»։
— Կարո՞ղ է նա խաղալ «Մանչեսթեր Յունայթեդի» կամ «Արսենալի» կազմում, ինչպես Մխիթարյանը։
«Կարծում եմ՝ անպայման արժե փորձել։ Բայց գուցե անհրաժեշտ է միջանկյալ տարբերակ։ Շատ դժվար է Ռուսաստանի առաջնությունից ուղիղ տեղափոխվել խոշոր ակումբ», — ասել է Մուրադյանը «Match TV»-ին տված հարցազրույցում։
25-ամյա Սպերցյանը ՌՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 12 խաղ, խփել է 5 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։ Կիսապաշտպանի գործող պայմանագրի ժամկետը «ցուլերի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականը։























































