Աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականն այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Դուբլինի «Ավիվա» մարզադաշտում կմրցի Իռլանդիայի ընտրանու հետ։ Խաղի մեկնարկը Երևանի ժամանակով 22։45-ին է։
Խաղից առաջ մրցակցի ավագ, «Բրենթֆորդի» պաշտպան Նաթան Քոլինզը նշել է, որ լի է վրեժի ծարավով։
«Խաղը Պորտուգալիայի դեմ արտացոլեց մեր թիմի հավատն ու միասնականությունը, որը պետք է պահպանենք երեքշաբթի, չնայած խաղի ընթացքում հնարավոր դժվարություններին: Հայաստանը լավ հանդես եկավ Հունգարիայի դեմ՝ ստեղծելով խնդիրներ, ինչպես մենք արեցինք Պորտուգալիայի հետ խաղում:
Մենք պետք է կենտրոնանանք դրականի վրա, պահենք միասնականությունը և ներգրավենք երկրպագուներին՝ դառնալով մեկ ամբողջություն: Երբ մենք այդպիսին ենք, ես վստահ եմ, որ կարող ենք հաղթել ցանկացած թիմի: Տանը, մեր երկրպագուների աջակցությամբ, մենք անչափ վտանգավոր ենք, և դա ինձ հավատ է ներշնչում բարձրակարգ խաղ ցուցադրելու համար»,- Քոլինզի խոսքերն է մեջբերում RTE-ն։
























































