Մադրիդի «Ատլետիկոյի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը նշել է պատմության լավագույն հինգ ֆուտբոլիստներին։
Ստրիմեր Իբայ Լյանոսի հետ զրույցում Գրիզմանը նշել է հետևյալ խաղացողներին՝ ցանկից դուրս թողնելով Կրիշտիանու Ռոնալդուին։
Անտուանը առաջին տեղում նշել է իր հայրենակից Զինեդին Զիդանին՝ որպես պատմության լավագույն խաղացող։ Երկրորդ տեղում հայտնվել է «Ոսկե գնդակի» ութակի դափնեկիր Լիոնել Մեսսին։ Երրորդը՝ լեգենդար արգենտինացի հարձակվող Դիեգո Մարադոնան, չորրորդը՝ հոլանդացի Յոհան Կրոյֆը, իսկ հինգերորդը՝ Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Դեյվիդ Բեքհեմը։
Ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա խաղացողը մադրիդյան ակումբի կազմում մասնակցել է 10 հանդիպման՝ դառնալով երկու գոլի հեղինակ։



























































