Իտալիայի ազգային հավաքականի և «Ռոմայի» լեգենդ Ֆրանչեսկո Տոտին լուսանկարվել է Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի ինքնակենսագրական գրքով:
Լուսանկարը հրապարակվել է գրքի համահեղինակ Ալեսանդրո Ալչատոյի Instagram-ի Story բաժնում՝ «Արժանի է 10-ի» մակագրությամբ:
Ալեսանդրո Ալչատոն նաև Կառլո Անչելոտիի, Անդրեա Պիռլոյի, Անդրեյ Շևչենկոյի և Ֆաբիո Կանավարոյի ինքնակենսագրությունների համահեղինակն է:

























































