ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը նշել է, թե ում է այս պահին համարում աշխարհի լավագույն ֆուտբոլիստը։
«Նունու Մենդեշը անհավանական խաղացող է։ Նա, հավանաբար, այս պահին աշխարհում լավագույնն է, բայց նրա դիրքը այնքան էլ գնահատված չէ, որքան հարձակվող խաղացողներինը։ Կան նաև շատ այլ խաղացողներ, որոնց ես սիրում եմ, բայց ես նրանց չեմ թվարկի, որպեսզի որևէ մեկին չմոռանամ» – Չեֆերինի խոսքերն է մեջբերում O Jogo-ն։
Մենդեշը փարիզյան գրանդում է 2022 թվականի ամռանից։ Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2029 թվականի հունիսի վերջին։ Պորտուգալացու տրանսֆերային արժեքը կազմում է 70 միլիոն եվրո։




























































