Դոնեցկի «Շախտյորի» նախկին գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն մեկնաբանել է Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Վիլիանի հնարավոր տեղափոխությունը Թուրինի «Յուվենտուս».
«Խորհուրդ կտայի՞ ես ձեռք բերել Վիլիանին. միանշանակ այո: Ես երջանիկ կլինեի, եթե Վիլիանը ընտրեր «Յուվենտուսը»: Նրան այդ մարզաշապիկով տեսնելն անհավանական կլիներ: Նա «Չելսիում» երկար տարիներ է անցկացրել, և, հնարավոր է, ժամանակն է՝ ինչ-որ բան փոխելու: Լոնդոնյան ակումբը սիրահարվել է նրա խաղին, երբ մենք հանդիպեցինք Չեմպիոնների լիգայում: Վերադառնալով հարցին՝ ես նույնքան ուրախ էի նաև Դուգլաս Կոստայի տեղափոխության համար: Հուսով եմ՝ նա կմնա «Յուվեում»,- Լուչեսկուի խոսքերն է փոխանցում TuttoJuve-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վիլիանը համաձայնության չի եկել «Չելսիի» հետ նոր պայմանագրի շուջ և պայմանագրի ավարտից հետո կհեռանա ակումբից, իսկ պայմանագիրն ավարտվում է այս ամառ: