«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն աշխատում է իր թիմի կազմն ուժեղացնելու ուղղությամբ:
CaughtOffside-ի հաղորդմամբ՝ կատալոնացիների մարզական տնօրենը կապի մեջ է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բեռնարդու Սիլվայի ներկայացուցիչների հետ: Դեկուն կարծում է, որ պորտուգալացին կատարյալ համապատասխանում է Հանս-Դիտեր Ֆլիկի դավանած խաղային համակարգին:
Սիլվայի ներկայիս պայմանագրի ժամկետը «քաղաքայինների» հետ նախատեսված է մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը: Պորտուգալացին կարող է «կապտանռնագույնների» հետ անվճար պայմանագիր կնքել հաջորդ ամռանը:
Նշվում է, որ 31-ամյա խաղացողի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև Թուրինի «Յուվենտուսը»: Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրը», «Ալ-Ահլին» և «Ալ-Քադիսիան» նույնպես պատրաստ են զգալի առաջարկներ կատարել պորտուգալացուն:

























































