«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն խոսել է կատալոնական ակումբի նորեկների մասին։ Պորտուգալացին գոհ է ակումբի կատարած տրանսֆերային արշավից։
«Ժոան Գարսիայի ժամանումը տեղի ունեցավ Տեր Շտեգենի նախորդ մրցաշրջանի վնասվածքների պատճառով, չնայած նա առաջնահերթություն չէր։
Ինչ վերաբերում է Ռեշֆորդին՝ մեզ նրա նման խաղացող էր պետք, որը կարող էր խաղալ եզրերում և տուգանային հրապարակում։ Մենք պայմանագիր կնքեցինք Ռունի Բարջիի հետ, քանի որ նա երիտասարդ տաղանդ է, որին որոշ ժամանակ հետևել ենք։
Մենք նաև շատ երիտասարդ խաղացողներ ենք բերել նախամրցաշրջանային խաղերի համար և կարծում ենք, որ նրանցից երկուսը կամ երեքը կարող են հետք թողնել առաջին թիմում»,– Դեկուի խոսքերն է մեջբերում Barça Universal-ը։
Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում կայացած 5 տուրերից հետո Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը 13 միավորով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։



























































