2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մասնակցությունը հաստատել է 18 հավաքական: Հոկտեմբեր 2025-ին կարող են հայտնի դառնալ նոր մասնակիցներ: ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը ենթադրել է, թե որ հավաքականներն են առաջիկայում հաջողության հասնելու։
Who’s next? 18/48. ✅ @aramco | #FIFAWorldCup pic.twitter.com/EJkHDKrHVI
— FIFA World Cup (@FIFAWorldCup) September 9, 2025
Աֆրիկա
Մարոկկոն և Թունիսն արդեն ուղեգիր ունեն: Ալժիրը, Կաբո Վերդեն, Կոտ դ’Իվուարը, Եգիպտոսը, Գանան, Սենեգալը և Հարավային Աֆրիկան կարող են հաջորդել նրանց՝ կախված իրենց խաղերից և մրցակիցների արդյունքներից:
Եվրոպա
Հոկտեմբերին եվրոպական առաջին հավաքականները կարող են ուղեգիր ապահովել: Որակավորումը կախված է թե՛ սեփական հաղթանակներից, թե՛ մրցակիցների խաղերի ելքերից:
Խորվաթիա: Հնարավոր է որակավորվի հոկտեմբերի 12-ին, եթե հաղթի Չեխիային ու Ջիբրալթարին, իսկ Չեխիան չհաղթի Ֆարերյան կղզիներին, կամ եթե խորվաթները հաղթեն Չեխիային, ոչ-ոքի խաղան Ջիբրալթարի հետ, իսկ Չեխիան պարտվի Ֆարերներին:
Ֆրանսիա: Ուղեգիր կստանա հոկտեմբերի 13-ին, եթե հաղթի Ադրբեջանին ու Իսլանդիային, իսկ Իսլանդիան ոչ-ոքի խաղա Ուկրաինայի հետ, կամ եթե Ֆրանսիան հաղթի երկու խաղում, Իսլանդիան պարտվի Ուկրաինային, իսկ վերջինս չհաղթի Ադրբեջանին:
Սլովակիա: Կորակավորվի հոկտեմբերի 13-ին, եթե հաղթի Հյուսիսային Իռլանդիային ու Լյուքսեմբուրգին, Գերմանիան չհաղթի Լյուքսեմբուրգին, իսկ Հյուսիսային Իռլանդիա – Գերմանիա խաղն ավարտվի ոչ-ոքի:
Շվեյցարիա: Ուղեգիր կստանա հոկտեմբերի 13-ին, եթե հաղթի Շվեդիային ու Սլովենիային, իսկ Կոսովոն չհաղթի ոչ Սլովենիային, ոչ էլ Շվեդիային:
Անգլիա: Ուղեգիր կվաստակի հոկտեմբերի 14-ին, եթե հաղթի Լատվիային, իսկ Սերբիան չտանի երկու հաղթանակ Ալբանիայի ու Անդորրայի դեմ, կամ եթե Անգլիան ոչ-ոքի խաղա Լատվիայի հետ, Սերբիան ոչ-ոքի խաղա Ալբանիայի հետ ու չհաղթի Անդորրային:
Նորվեգիա: Կարող է վերադառնալ ԱԱ հոկտեմբերի 14-ին, եթե հաղթի Իսրայելին, իսկ Իտալիան չհաղթի ոչ Էստոնիային, ոչ էլ Իսրայելին:
Պորտուգալիա: Ուղեգիր կստանա հոկտեմբերի 14-ին, եթե հաղթի Իռլանդիային ու Հունգարիային, իսկ Հայաստանը չհաղթի ո՛չ Հունգարիային, ո՛չ էլ Իռլանդիային: Պորտուգալիայի համար սա ամենացանկալի սցենարներից է՝ հաշվի առնելով թիմի ուժն ու մրցակիցների դիրքը:
Իսպանիա: Կարող է որակավորվել հոկտեմբերի 14-ին, եթե հաղթի Վրաստանին ու Բուլղարիային, Թուրքիան չհաղթի Բուլղարիային, իսկ Թուրքիա – Վրաստան խաղն ավարտվի ոչ-ոքի:
Ամենահավանական եվրոպական մասնակիցներն են Պորտուգալիան, Իսպանիան և Անգլիան, սակայն Ֆրանսիան, Շվեյցարիան ու Խորվաթիան նույնպես մոտ են նպատակին:
Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկա
Հոնդուրասը և Ճամայկան կարող են հոկտեմբերին ապահովել իրենց տեղը՝ ճիշտ արդյունքների դեպքում:
Ասիա
Չորրորդ փուլում կմրցեն Ինդոնեզիան, Իրաքը, Օմանը, Կատարը, Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն: Խմբերի հաղթողները կանցնեն ԱԱ, իսկ երկրորդ տեղերը կխաղան փլեյ-օֆֆ:
Օվկիանիա
Նոր Կալեդոնիան պահպանում է միջմայրցամաքային փլեյ-օֆֆի միջոցով որակավորվելու հնարավորությունը:
Հարավային Ամերիկա
Վեց ուղեգիր արդեն բաժանված է: Բոլիվիան կփորձի զբաղեցնել յոթերորդ տեղը՝ միջմայրցամաքային փլեյ-օֆֆում խաղալու համար:
























































