Մադրիդի «Ռեալը» տեղեկություններ է խնդրել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կոբի Մեյնուի մասին՝ առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում հնարավոր տեղափոխության կապակցությամբ։ Այս մասին հայտնում է լրագրող Էկրեմ Քոնուրը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Մեյնուն պատրաստ է անմիջապես տեղափոխվել մադրիդյան գրանդ, եթե առաջարկը գոհացնի մանկունյացիներին։ Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» խաղացողին գնահատում է 80 միլիոն եվրո և չի պատրաստվում հեշտությամբ բաց թողնել նրան։
Հաղորդվում է նաև, որ իրավիճակին հետևում են «Նապոլին», «Բավարիան» և «Լիոնը»։
Կոբին «Մանչեսթեր Յունայթեդի» սան է։ 20-ամյա կիսապաշտպանը «կարմիր սատանաների» հիմնական թիմի կազմում անցկացրել է 74 խաղ, դարձել 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
























































