Կիպրոսի ԱԵԼ ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հայտարարել է մեքսիկացի դարպասապահ Գիլերմո Օչոայի հետ պայմանագիր կնքելու մասին: Ակումբի հայտարարության համաձայն՝ կողմերը համաձայնեցրել են պայմանագրի հիմնական կետերը, և վերջնական պայմանագիրը կստորագրվի Օչոայի բուժզննումից հետո:
Ըստ ԶԼՄ-ների՝ 40-ամյա Օչոան բանակցություններ է վարել իսպանական «Բուրգոս» ակումբի հետ: Սակայն նա պահանջել է փոփոխել պայմանագրի մի կետ, իսկ հետո լքել է բանակցությունները՝ պատճառաբանելով սուրճ խմելու անհրաժեշտությունը: Դրանից հետո նա այլևս չի վերադարձել և ընդհատել է հեռախոսային կապը:
Օչոայի վերջին ակումբը եղել է պորտուգալական ԱՎՍ ՍԱԴ-ը: Նախկինում նա Եվրոպայում խաղացել է «Այաչո», «Մալագա», «Գրանադա», «Ստանդարդ» և «Սալերնիտանա» ակումբներում:
Մեքսիկայի հավաքականի կազմում Օչոան մասնակցել է 152 խաղի: Նա խաղացել է երեք աշխարհի առաջնություններում (2014, 2018, 2022) և ընդգրկվել է ևս երկուսի հայտացուցակում (2006, 2010), բայց խաղադաշտ դուրս չի եկել:




























































