Իսպանացի 31-ամյա կենտրոնական պաշտպան Այմերիկ Լյապորտը վերադարձել է Բիլբաոյի «Ատլետիկ»։ ՖԻՖԱ-ն թույլատրել է գրանցել պաշտպանի տրանսֆերը։ Այս մասին հայտնում է բասկյան ակումբի մամուլի ծառայությունը։
Կողմերի միջև կնքվել է 3 տարվա պայմանագիր՝ մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։
Ֆուտբոլիստը վերջին երկու մրցաշրջաններն անցկացրել է սաուդական «Ալ-Նասրի» կազմում։ Նա 5 տարի՝ 2018-ից 2023 թվականներին, խաղացել է «Մանչեսթեր Սիթիում», ակումբի կազմում անցկացնելով ավելի քան 120 խաղ։
Լապորտը խաղացել է «Ատլետիկի» հիմնական թիմում 2012-ից 2018 թվականներին։ Այդ ընթացքում պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 222 խաղ, խփել 10 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։
























































